5 Նոյեմբերի 2007, 790 - Ա
Ռ. ՂԱԶԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Երիցյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Յու. Չիլինգարյան - ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս
Ա. Իշխանյան - ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
Վ. Ղազարյան - որդին
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
1) Ռ. Ղազարյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) 10-օրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: