7 Հուլիսի 2004, 435 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ N 861 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման հարաբերությունները կանոնակարգելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման 1-ին կետը «դրամական» բառից հետո լրացնել «և զենքով» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգի`
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության վարչապետը խրախուսում է նաև զենքով պարգևատրմամբ։ Զենքով պարգ—ատրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով».
6-րդ կետը «կոլեկտիվներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով: