Վարչապետի որոշումներ

29 Օգոստոսի 2022, 986 - Ա

ԿԱՐԵՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանին 2022 թվականի սեպտեմբերի 11-17-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 25-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Կարեն Բալայանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023