Վարչապետի որոշումներ

25 Օգոստոսի 2022, 982 - Ա

ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՄԱԼԱՅԶԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին 2022 թվականի սեպտեմբերի 16-23-ը գործուղել Մալայզիա (Կուալա Լումպուր)՝ «Սահմանված անունների և թվերի
համացանցային ընկերություն» (ICANN75) ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Սահակյանի՝ Մալայզիա գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մալայզիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: