25 Օգոստոսի 2022, 977 - Լ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Ֆինանսների նախարարություն» բաժնի 3-րդ կետի 3.1-ին ենթակետը՝
1. Հաստատել՝
1) գնումների համակարգի զարգացման հայեցակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: