23 Օգոստոսի 2022, 972 - Ա
ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին 2022 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 2-ը
գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ)՝ «Բարեվարքությունը միջազգային արբիտրաժում» միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արփինե Սարգսյանի՝ Շվեդիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարվելու են Ասիական զարգացման բանկի
միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: