Վարչապետի որոշումներ

18 Օգոստոսի 2022, 943 - Ա

ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ
հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի
Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն
որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և Արմեն Դանիելյանի դիմումը`
1. Արմեն Ռաֆիկի Դանիելյանին նշանակել վարչապետի աշխատակազմի
տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի
տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-Ղ1-2)։
2. Արմեն Ռաֆիկի Դանիելյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց
վարձատրության մասին» օրենքին համապատասխան:
 

Արխիվ

2024

2023