Վարչապետի որոշումներ

17 Օգոստոսի 2022, 940 - Ա

ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի
օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 2-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն
(Բանգկոկ)՝ Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Ասիախաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց մայրուղու համակարգող կոմիտեի 6-րդ, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների,
գիտության, տեխնոլոգիաների և նորարարության կոմիտեի 4-րդ նիստերին
մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Մանթաշյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հետ
կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Գևորգ Մանթաշյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման
«COVID-19» ՊՇՌ նմուշառումների և մուտքի արտոնագրի ձեռքբերման վճարների
հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:  

Արխիվ

2024

2023