Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2022, 937 - Ա

ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԱԼԲԱՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Ավագ Ավանեսյանին 2022 թվականի սեպտեմբերի 18-22-ը գործուղել Ալբանիայի
Հանրապետություն (Տիրանա)` «Գնումներ, բարեվարքություն, կառավարում, թափանցիկություն» համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ավագ Ավանեսյանի՝ Ալբանիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի
միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել
գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ալբանիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023