Վարչապետի որոշումներ

12 Օգոստոսի 2022, 928 - Ա

ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005
թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով
ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ
Դիանա Քարազյանին 2022 թվականի սեպտեմբերի 19-23-ը ներառյալ գործուղել
Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի խորհրդի Միջպետական վեճերի հետ կապված գործերի արդյունավետ մշակման և լուծման
աշխատանքային խմբի (DH-SYSC-IV) հերթական հանդիպմանը մասնակցելու
նպատակով:
2. Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով
ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետին՝
գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում
վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն
գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը հոգում է հրավիրող
կողմը:
 

Արխիվ

2023

2022
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր