Վարչապետի որոշումներ

11 Օգոստոսի 2022, 923 - Ա

ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն
Թովմասյանին 2022 թվականի սեպտեմբերի 5-9-ը գործուղել Ռուսաստանի
Դաշնություն (Վլադիվոստոկ)՝ VII Արևելյան տնտեսական համաժողովին մասնակցելու
նպատակով:
2. Սուրեն Թովմասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված
ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական
բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից
վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման
արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարություն:
 

Արխիվ

2024

2023