Վարչապետի որոշումներ

11 Օգոստոսի 2022, 920 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության
մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. «ԱՐՄԻԱ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և
«Թվային հեղափոխություն» համառուսական համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 14-20-ը Ռուսաստանի Դաշնություն (Կուբինկա
և Կալուգա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ռոբերտ Խաչատրյանի և Գևորգ Մանթաշյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական
գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Արտյոմ Մեհրաբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար
նախատեսված՝ արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը
ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:  

հավելված