Վարչապետի որոշումներ

11 Օգոստոսի 2022, 915 - Ա

ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք
ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային
իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Դիանա Քարազյանին 2022 թվականի օգոստոսի 31-ից
մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ գործուղել Իռլանդիայի Հանրապետություն
(Գոլվել)` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի նախարարների
կոմիտեում իռլանդական նախագահության շրջանակներում «Լուսավորելով
ստվերը. մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ
կիրառումը եվրոպական վիճելի տարածքներում» խորագրով համաժողովին
մասնակցելու նպատակով:
2. Դիանա Քարազյանի՝ Իռլանդիայի Հանրապետություն գործուղման հետ
կապված ծախսերը, ինչպես նաև գործուղման փաստաթղթերի փաթեթի սուրհանդակային ծառայության միջոցով առաքելու և վերադարձնելու ծախսերը կատարել
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով վարչապետի
աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների
եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իռլանդիայի Հանրապետություն (Գոլվել) գործուղման
ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023