Վարչապետի որոշումներ

9 Օգոստոսի 2022, 913 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1181-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1181-Լ որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով.
«4.1) ՀՀ կառավարության կողմից եվրոպական դատարան ներկայացվող միջանկյալ միջոցի պահանջի նախագծմանն ուղղված աշխատանքներ.»:
2. Հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչություն»:
 

Արխիվ

2024

2023