27 Հոկտեմբերի 2007, 777 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 214-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մարտի 19-ի «Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 214-Ա որոշմամբ հաստատված միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում «Ա. Ազնաուրյան - Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար» բառերը փոխարինել «Ա. Փոլադյան - Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան» բառերով: