Վարչապետի որոշումներ

9 Օգոստոսի 2022, 908 - Ա

ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին 2022 թվականի
օգոստոսի 10-11-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ «STARMUS F VI. 50 տարի
Մարսի վրա» 6-րդ փառատոնին առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Արթուր Մարտիրոսյանի՝ Վրաստան գործուղման օրապահիկի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների
համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Մարտիրոսյանի՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը կատարվելու է «STARMUS UNIVERSE 2007, S.L.»
կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: