Վարչապետի որոշումներ

5 Օգոստոսի 2022, 905 - Ա

ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով,
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով և
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի
13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարար Ռոբերտ Խաչատրյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 11 օր տևողությամբ՝ 2022
թվականի օգոստոսի 6-16-ը ներառյալ:
2. Ռոբերտ Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը: