Վարչապետի որոշումներ

5 Օգոստոսի 2022, 903 - Ա

ԷԴՈՒԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանին 2022 թվականի օգոստոսի 17-20-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն
(Ալմաթի)՝ Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային
ասոցիացիայի 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու
նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Պետրոսյանի՝ Ղազախստանի
Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի
միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: 

Արխիվ

2022

2021