5 Օգոստոսի 2022, 902 - Ա
ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ոչ
առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանին
2022 թվականի օգոստոսի 8-12-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝
«Ոչ առևտրային կազմակերպությունների ռիսկերի գնահատում» խորագրով
միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Արման Ղազարյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման օրապահիկի
ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական
բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արման Ղազարյանի՝ Բելառուսի Հանրապետություն
գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսը կատարվելու են հրավիրող
կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: