Վարչապետի որոշումներ

3 Օգոստոսի 2022, 890 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 63-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ
և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ և 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1718-Ն որոշման հավելվածի 13-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի
2-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ
առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի
Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի N 1248-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 63-Ա որոշման հավելվածի «Հիմնադրի
անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
1) «Վահագն Խաչատուրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար» բառերը փոխարինել «Վահագն Խաչատուրյան - Հանրապետության նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
2) «Էդգար Ալեքսանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության
վարչության պետ» բառերը փոխարինել «Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ» բառերով: