Վարչապետի որոշումներ

2 Օգոստոսի 2022, 880 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1239-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ս. Ալոյան - «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Թադևոսյան - «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ (համաձայնությամբ)» բառերով.
2) «Ա. Բախշյան – «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության նախագահի կրթության հարցերով խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Բախշյան- «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներառական կրթության հարցերով փորձագետ (համաձայնությամբ)» բառերով:
 

Արխիվ

2024

2023