Վարչապետի որոշումներ

29 Հուլիսի 2022, 879 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 737-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի «Շանսի-Նաիրիտ հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ նշանակելու մասին» N 737-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետում՝
ա. «Ս. Պապիկյան - ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Գ. Սանոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (տնօրենների խորհրդի նախագահի
տեղակալ)» բառերով,
բ. «Հ. Բատիկյան - ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի
ղեկավար» բառերը փոխարինել «Ա. Խաչատրյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական վարչության
պետ» բառերով.
2) 4-րդ կետում «ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի
տեղակալ) Սուրեն Պապիկյանին՝» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (տնօրենների խորհրդի նախագահի
տեղակալ) Գնել Սանոսյանին՝» բառերով:  

Արխիվ

2024

2023