25 Հուլիսի 2022, 863 - Ա
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2022 թվականի հուլիսի 25-29-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)`
Վրաստանի պարենի ազգային գործակալության անասնաբուժության ոլորտի
փորձագետների հետ միջսահմանային համագործակցության սեմինարին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գեորգի Ավետիսյանի` Վրաստան (Թբիլիսի)
գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի
Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: