Վարչապետի որոշումներ

22 Հուլիսի 2022, 856 - Ա

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈՒԼԼԱ ՇԱՀԻԴԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի
հուլիսի 26-29-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի
գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք
աշխատանքային այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պետին`
1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի
Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝
համաձայն պետական արարողակարգի.
2) պատվիրակության անդամներին ապահովել սննդով.
3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել
Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների
ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել
ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր`
համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության
պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության
պետին՝ ապահովել հյուրի անվտանգությունը, հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝
համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության
պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
5․ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Միավորված
ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի
գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու
ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված
ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական
բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար
նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած
հաշվետվությունների:
 

Արխիվ

2024

2023