21 Հուլիսի 2022, 853 - Ա
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության
կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և
սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի
քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ
Ամալյա Կարապետյանին 2022 թվականի հուլիսի 25-29-ը ներառյալ գործուղել Կիպրոսի
Հանրապետություն (Նիկոսիա` հուլիսի 25-27-ը և հուլիսի 28-29-ը ներառյալ, Լիմասոլ՝
հուլիսի 27-28-ը)՝ կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման
արարողությանը, Կիպրոսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության
միջև սփյուռքի հարցերի շուրջ երկկողմ հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև
պետական մարմինների և հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների
հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի և Ամալյա Կարապետյանի՝ Կիպրոսի Հանրապետություն
գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք
գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման
համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ ապահովել գործուղումից
վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կիպրոսի Հանրապետություն գործուղման
արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմ ներկայացնելը: