21 Հուլիսի 2022, 851 - Ա
ԳԱՐԻԿ ԲՈՇՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն
որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը՝
1. Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գարիկ Բոշյանին 2022
թվականի հուլիսի 28-30-ը ներառյալ գործուղել Ղրղզստանի Հանրապետություն
(Չոլպոն-Ատա)` Կենտրոնական Ասիայի, ԱՊՀ երկրների և այլ պետությունների
նախագահների գործերի կառավարիչների հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Գարիկ Բոշյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Ատա)
գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022
թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման
ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին՝ գործուղումից
վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ղրղզստանի
Հանրապետություն (Չոլպոն-Ատա) գործուղման ընթացքում կատարած
աշխատանքների մասին հաշվետվություն: