18 Հուլիսի 2022, 831 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 738-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական
մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Մ. Սանդոյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի
կառավարման խորհրդի անդամ» բառերը փոխարինել «Տ. Քեյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ» բառերով.
2) «Ա․ Դանիելյան» բառերը փոխարինել «Տ․ Բաբայան» բառերով.
3) «Ա․ Կարապետյան - «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամի
գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Դ. Սողոմոնյան - «Հայաստանի
ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի հողաշինարարություն և հողային կադաստրի ամբիոնի
ասիստենտ, համալսարանի գիտական խորհրդի անդամ, տեխնիկական
գիտությունների թեկնածու» բառերով.
4) «Մ. Հովհաննիսյան - «Ճարտարապետության և շինարարության
Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի քաղաքաշինության ամբիոնի
պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու» բառերը փոխարինել «Ս.
Հովսեփյան – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային
համալսարանի ռեկտորի խորհրդական, տեխնիկական գիտությունների
թեկնածու» բառերով: