Վարչապետի որոշումներ

18 Հուլիսի 2022, 833 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռաֆայել Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական
անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ: