Վարչապետի որոշումներ

15 Հուլիսի 2022, 828 - Ա

ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆԵ ԹԱՓԱԼՑՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության
գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մանե Թափալցյանին 2022 թվականի հուլիսի 27-29-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Նյուրենբերգ)՝ «ԲԻՈՖԱԽ 2022» խորագրով օրգանական արտադրանքի ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Խոջոյանի և Մանե Թափալցյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային
Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Արխիվ

2024

2023