15 Հուլիսի 2022, 824 - Ա
ՖԵԼԻՔՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԵՆԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի պետ
Ֆելիքս Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների
կազմակերպման և հսկողության բաժնի պետ Սենիկ Ներսիսյանին 2022 թվականի հուլիսի 17-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական
տնտեսական միության անդամ պետությունների փորձագետների հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Ֆելիքս Մելքոնյանի և Սենիկ Ներսիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության
2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: