Վարչապետի որոշումներ

15 Հուլիսի 2022, 823 - Ա

ՆԱԻՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԱ ԱՎԱԳՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ
Նաիրուհի Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր
հարկային տեսուչ Լիա Ավագյանին 2022 թվականի հուլիսի 18-22-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Միլան)՝ «Հարկային տեսուչ առանց սահմանի»
խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Նաիրուհի Ավետիսյանի և Լիա Ավագյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: