Վարչապետի որոշումներ

15 Հուլիսի 2022, 819 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝
1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների անհրաժեշտության և հայեցակարգային մոտեցումների
մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

հավելված