Վարչապետի որոշումներ

13 Հուլիսի 2022, 808 - Ա

ՍԵԴՐԱԿ ԹԵՎՈՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ
մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»
օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին
տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն
արձակուրդի մասը՝ 15 աշխատանքային օր՝ 2022 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը
ներառյալ:
2. Սեդրակ Թևոնյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ
Նազարեթյանը: