1 Հուլիսի 2004, 417 - Ա
«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541 որոշման 1-ին կետի պահանջներով և նպատակ ունենալով ապահովելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը`
Հաստատել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք իրավական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի: