11 Հուլիսի 2022, 803 - Ա
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության
պետ Տիգրան Մելքոնյանին 2022 թվականի հուլիսի 13-15-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուրսուլթան)` Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Գնել Սանոսյանի և Տիգրան Մելքոնյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: