Վարչապետի որոշումներ

7 Հուլիսի 2022, 790 - Ա

ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին 2022 թվականի հուլիսի 9-ից 13-ը գործուղել Ռուսաստանի
Դաշնություն (հուլիսի 9-10-ը՝ Մոսկվա, հուլիսի 10-12-ը՝ Կրասնոյարսկ, հուլիսի 12-13-ը՝ Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստին և հանձնաժողովին կից գործող փորձագիտական խորհրդի աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով։
2. Արմեն Արզումանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսի` Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ավիատոմսերի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների
համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Ընդունել ի գիտություն, որ Արմեն Արզումանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսի՝ Մոսկվա-Կրասնոյարսկ-Մոսկվա
ուղղությամբ ավիատոմսերի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։