Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2022, 784 - Ա

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱԼԻ ՇԱՄԽԱՆԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի հուլիսի 7-8-ը Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակության Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին`
1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների պատշաճ մակարդակով իրականացումը.
2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.
3) հյուրերին ապահովել փոխադրամիջոցներով:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին՝
1) աջակցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակին այցելության ծրագրով նախատեսված միջոցառումների նախապատրաստումն ու իրականացումը, պատվիրակության անդամների դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական սրահում կազմակերպելու՝ համաձայն պետական արարողակարգի:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակության այցի կազմակերպման և անցկացման, կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած՝ փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի: