1 Հուլիսի 2022, 744 - Ա
ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ ու 46-րդ հոդվածների 1-ին մասերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 15-րդ և 16-րդ կետերի`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական մասի կազմը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարարի տեղակալին` հանձնաժողովի հայկական մասի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչին` հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետին`
հանձնաժողովի հայկական մասի քարտուղար:
3. Հանձնաժողովի հայկական մասի նախագահին՝ յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության
վարչապետին ներկայացնել հաշվետվություն՝ հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2000 թվականի փետրվարի 26-ի «Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին» N ՆՀ-489 հրամանագիրը: