1 Հուլիսի 2022, 767 - Ա
ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԽԱՉԻԿ ԲԵԿՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի
տեղակալ Գայանե Գաբրիելյանին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի օգնական Խաչիկ Բեկյանին 2022 թվականի հուլիսի 11-13-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը
մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Սիմիդյանի և Խաչիկ Բեկյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու
են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Գայանե Գաբրիելյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: