Վարչապետի որոշումներ

30 Հունիսի 2022, 764 - Ա

ԿԱՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն
ու Կարեն Գասպարյանի դիմումը՝
1. Կարեն Ավետիքի Գասպարյանին 2022 թվականի հունիսի 30-ից ազատել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալի
(պաշտոնի ծածկագիր՝ 06-2-Ղ3-1) պաշտոնից և հուլիսի 1-ից նշանակել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-2-Ղ1-1)։
2. Կարեն Ավետիքի Գասպարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող
անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան: