Վարչապետի որոշումներ

30 Հունիսի 2022, 761 - Ա

ԱՐԹՈՒՐ ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանին 2022 թվականի հուլիսի 4-8-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի 55-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Արթուր Մայսուրյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Մայսուրյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման օրապահիկի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023