Վարչապետի որոշումներ

23 Հունիսի 2022, 732 - Ա

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ
համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունիսի 28-ից հուլիսի 1-ը
Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն
հավելվածի։
2. Պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման
ծախսերը կատարել՝
1) Վաչե Տերտերյանինը, Արտակ Ջումայանինը, Արամ Խաչատրյանինը, Էդուարդ
Հովհաննիսյանինը, Նազելի Բաղդասարյանինը, Հայկ Հարությունյանինը, Արսեն
Աբրահամյանինը, Լիլիթ Սարոյանինը, Տարոն Մարտիրոսյանինը, Արմենուհի
Պողոսյանինը, Էլիզ Գևորգյանինը, Կարեն Բալյանինը, Անահիտ Ոսկանյանինը, Հասմիկ
Մկրտչյանինը և Նվարդ Մանուկյանինը, իսկ Կարեն Սարգսյանինը և Վարդանուշ
Մնացականյանինը՝ միայն ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2022
թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին.
2) Գայանե Մանուկյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարության միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Սարգսյանի և Վարդանուշ Մնացականյանի
գործուղման մյուս ծախսերը, իսկ Հայկ Ղալումյանի և Նարեկ Ղուշչյանի գործուղման
բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
ներկայացնելը:  

հավելված