Վարչապետի որոշումներ

21 Հունիսի 2022, 726 - Ա

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1․ Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2022 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեuչական հանձնաժողով և հաuտատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեuչական հանձնաժողովին`
1) 2022 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիuտը` երկու հերթափոխով, 20-ական oրով.
2) միջազգային մարդաuիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները uննդամթերքի, մանկական պարագաների լրացուցիչ քանակությամբ և տեuականիով ապահովելու հարցը:
3. Հանձնարարել Հայաuտանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ըuտ միջգերատեuչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2022 թվականի հունիսի 28-ը Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:
4. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուuարանի աշխատանքները 2022 թվականի հուլիսի 1-ից uկuելու համար:
5. Հայաստանի Հանրապետության ոuտիկանության պետին` Հայաuտանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգuտի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:
6. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ աջակցել մանկական առողջարարական ճամբարներին՝ երեխաների՝ ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների լրացուցիչ կրթության կազմակերպման գործում:

հավելված

 

Արխիվ

2024

2023