21 Հունիսի 2022, 723 - Ա
ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՕԼԳԱ ԱԲՈՎՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ընթացիկ հարկային եկամուտների հաշվառման բաժնի պետ Օլգա Աբովյանին 2022 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ցյուրիխ)՝ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 26-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով:
2. Աշոտ Մուրադյանի և Օլգա Աբովյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: