Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2022, 711 - Ա

ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն
Ղազարյանին 2022 թվականի հունիսի 27-30-ը գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)` կամավոր վերադարձի և վերաինտեգրման ոլորտում Նիդերլանդների Թագավորության համապատասխան կառույցների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ղազարյանի՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միգրացիայի
միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո
եռօրյա ժամկետում Արմեն Ղազարյանի՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: