Վարչապետի որոշումներ

17 Հունիսի 2022, 705 - Ա

ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին 2022 թվականի հունիսի 23-25-ը գործուղել Շվեյցարիայի
Համադաշնություն (Ժնև)` Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և
արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի կողմերի երրորդ արտահերթ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գայանե Գաբրիելյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող
կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Արխիվ

2024

2023