17 Հունիսի 2022, 701 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 659-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունիսի 8-ի «Արմեն Կոտոլյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 659-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը «ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԼԻԼԻԹ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ» բառերով.
2) որոշման 1-ին կետը «Արմեն Կոտոլյանին» բառերից հետո լրացնել «և տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության ավագ մասնագետ Լիլիթ Ասլանյանին» բառերով.
3) որոշման 2-րդ կետը «Արմեն Կոտոլյանի» բառերից հետո լրացնել «և Լիլիթ Ասլանյանի» բառերով: