Վարչապետի որոշումներ

16 Հունիսի 2022, 697 - Ա

ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության պետ Վլադիմիր Թամրազյանին 2022 թվականի հունիսի 20-ից 25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա՝ հունիսի 20-ից 22-ը, Կոստրոմա՝ հունիսի 23-ին, Սանկտ Պետերբուրգ՝ հունիսի 24-ից 25-ը)՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի դրույթների կատարմանը ծանոթանալու նպատակով։
2. Արմեն Եգանյանի և Վլադիմիր Թամրազյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023