30 Հունիսի 2004, 416 - Ա
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ստեղծել արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների գործունեությունը համակարգող և դրանցում աշխատող մանկավարժների աշխատավարձերի համաչափությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Ս. Մինասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Տեր-Գրիգորյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ
Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ
Հ. Կամենդատյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ
Մ. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատավարձի քաղաքականության բաժնի պետ
Ա. Հախվերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսա- տնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ
Գ. Նազարյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ
Ա. Մեհրաբյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտադպրոցական դաստիարակության բաժնի պետ
Ա. Կրխամբարովա - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ: