Վարչապետի որոշումներ

16 Հունիսի 2022, 693 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 467-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 3-ի
«Վահրամ Դումանյանին, Ժաննա Անդրեասյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղելու մասին» N 467-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2022 թվականի մայիսի 21-26-ը» բառերը փոխարինել «2022 թվականի մայիսի 21-27-ը» բառերով.
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2. Վահրամ Դումանյանի և Ժաննա Անդրեասյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) 2022 թվականի մայիսի 21-26-ը գործուղման գիշերակացի և մայիսի 21-27-ը օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին::